Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, որը քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ, ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով դատախազության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ դատախազները միջնորդել էին դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը որ ԱԱԾ-ն քննում է քրեական գործ, թե արդյոք դատավորը մասնակցե՞լ է Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման կայացմանը, թե դա զրպարտություն է։