Ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 43 մարդ

Ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 43 մարդ

Նյու-Դելիի Անանջ Մանդի շրջանում, ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 43 մարդ։ Եվս 56-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է India Today-ը, վկայակոչելով տեղի ոստիկանության տարածած հայտարարությունը։

Հրդեհաշիջման աշխատանքների համար ներգրավվել է 30 հրշեջ։ Հնարավոր է եղել կրակի ճիրաններից փրկել 50 մարդու։ Մեծ մասը փրկվածներից ծխահարվածության ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց։