Պատրաստակամ եմ որպես փաստաբան ներգրավվել յուրանաքանչյուր իրավական գործընթացի

Պատրաստակամ եմ որպես փաստաբան ներգրավվել յուրանաքանչյուր իրավական գործընթացի

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն «իրավական» գործընթացը, որը տեղի է ունենում Հայ-Ռուսական Համալսարանի շուրջ, բնականաբար զուրկ է իրավական ողջամտությունից, իսկ անձամբ Համալսարանի ռեկտոր՝ պարոն Արմեն Դարբինյանի շուրջ կատարվածն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ:

Ես՝ որպես Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ, աջակցությունս եմ հայտնում իմ Համալսարանին և բն ականաբար ռեկտոր՝ Արմեն Դարբինյանին, իսկ հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ որպես փաստաբան ներգրավել յուրանաքանչյուր իրավական գործընթացի»: