Ողբերգական ավտովթար Թուրքիայում, տուժել է 40 մարդ

Ողբերգական ավտովթար Թուրքիայում, տուժել է 40 մարդ

Առնվազն մեկ մարդ զոհվել եւ 40 մարդ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել Թուրքիայում միկոավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Sabah պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի արեւելքում՝ Վանում։ Միկրոավտոբուսում եղել է 22 անօրինական միգրանտ Աֆղանստանից եւ 20 անօրինական միգրանտ Պակիստանից։ Անօրինական միգրանտների տեղափոխման մեջ կասկածվող երկու անձ ձերբակալվել է։