Իլոն Մասկն ազդարարել է Twitter-ի նոր առաքելության մասին

Իլոն Մասկն ազդարարել է Twitter-ի նոր առաքելության մասին

Twitter սոցիալական ցանցը պետք է դառնա տեղեկատվության ամենաճշգրիտ աղբյուրը։ 
Ընկերության այս առաքելության մասին հայտարարել է ձեռներեց, Tesla-ի, SpaceX-ի, իսկ վերջերս՝ Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը։

«Twitter-ը պետք է լինի աշխարհի մասին տեղեկատվության ամենաճշգրիտ աղբյուրը: Սա է մեր առաքելությունը»,- սոցցանցում այսպես է արտահայատվել Մասկը։

Հիշեցնենք, որ ամերիկացի գործարարը հոկտեմբերի 28-ին դարձել է Twitter-ի սեփականատերը։ Գնման գործարքի ավարտից հետո ընկերության մոտ 3,7 հազար աշխատատեղ կրճատվել է։