Որ էլ բան չանի ՔՊ-ին, հերիք է․․․

Որ էլ բան չանի ՔՊ-ին, հերիք է․․․

ՄԻՊ պաշտոնում խորհրդարանական երկու խմբակցությունների ներկայացրած թեկնածու Էդգար Ղազարյանը որ էլ ոչինչ չանի ՔՊ-ականներին, հերիք է։ 

Նման բան չեմ տեսել նույնիսկ կենդանական աշխարհում։ Երբ 20 հոգանոց բոլուկը հարձակվում է մեկի վրա ու չի կարողանում հոշոտել, մնում է քաղցած։ Այդ սրած ժանիքները, լորձախառն հայհոյանքն ու ոռնոցով հարձակումը «փըստ անցավ»։ Էդգար Ղազարյանը կարողացավ մեն- մենակ այդ բոլուկին քշել։ Անկանոն ցատկոտումներով ու շարժումներով ՔՊ-ականները լքեցին դահլիճը։ Երևի բոսը, տեսնելով իրավիճակը, հրահանգ է տվել՝ լքեք դահլիճը։ Առանց այդ էլ ցեխաջրի մեջ ենք։ Կնոբկա սեղմելուց կգնաք ու կսեղմեք։ Այդ տեսարանը շատ լավ է բնութագրել Էդգար Ղազարյանը․ 
«Սիրելի հայրենակիցներ, ինձ հաջողվեց անել այն, ինչի մասին երազում էր մեր ժողովուրդը՝ Ազգային ժողովից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից։ Ու սա տեղի ունեցավ ընդամենը 20 րոպեի ընթացքում։ Ահա թե ինչ է նշանակում պայքար հանցախմբի դեմ։ Մենք իրականում հասանք հաջողության, քանի որ շատ կարճ ժամանակահատվածում նրանք պարզապես վռնդվեցին այստեղից»։ 

Հինգ տարի է ՔՊ-ականների  հետույքներն աթոռներից պոկել չի լինում, մեխվել են աթոռներին։ 20 րոպեի ընթացքում «մաքրեցին դահլիճը»։ Սա 20 րոպեանոց սեանս էր, թե ինչպես կարելի է ագրեսիվ տրամադրված  բոլուկին քշել տարածքից։ Միաժամանակ սա վկայություն է, որ այդ բոլուկը չի կարող քվեարկել, ընտրել մարդու իրավունքների պաշտպան, որովհետև այդտեղ միասնաբար ոտնահարվեց թեկնածուի իրավունքը, բոլուկով «հարձակվել էին մեկի դեմ» , այն էլ ինչպե՜ս էին հարձակվել՝ գիշատչի ճանկերով ու ժանիքներով։