ԵՄ-ն հոկտեմբերի 12-ին կքննարկի Ղարաբաղյան հակամարտության խնդիրը՝ Մոսկովյան հանդիպման արդյունքները հաշվի առնելով

ԵՄ-ն հոկտեմբերի 12-ին կքննարկի Ղարաբաղյան հակամարտության խնդիրը՝ Մոսկովյան հանդիպման արդյունքները հաշվի առնելով

Հոկտեմբերի տասներկուսին ԵՄ անդամ քսանյոթ պետությունները քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության հարցը, հաշվի առնելով այն արդյունքները, որոնք արձանագրվելու են այսօր՝ հոկտեմբերի իննին Մոսկվայում տեղի ունենալիք ՀՀ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները։ ՏԱՍՍ-ի փոխանցման համաձայն, Ղարաբաղյան հակամարտությունը ԵՄ նիստի օրակարգի հիմնական հարցերից է լինելու։