Մոտ 20 հոգի բերման ենթարկված կա այս պահին․ Շտապ օգնության մեքենա է ժամանել

Մոտ 20 հոգի բերման ենթարկված կա այս պահին․ Շտապ օգնության մեքենա է ժամանել

Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքում մոտ 20 հոգի բերման ենթարկված կա։ Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամ, արցախցի Արթուր Հայրապետյանը։ Վերջինս ոստիկանական բաժին էր եկել՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում է գտնվում կուսակցության նախագահն ու մյուս բերման ենթարկվածները։

Հիշեցնենք, որ ուժայինները՝ մասնավորապես կարմիր բերետավորները, միջնադարյան թուրք-ադրբեջանական համատեղ արշավանք հիշեցնող դաժանությամբ, բերման էին ենթարկում հայրենիքի հանձմանը դեմ բողոքող հայերին։

Հայրապետյանը նորից մեզ հետ կապ հաստատեց, նշեց , որ մարդկանց թիվը շատ է՝ չի կարողացել անհատապես հաշվել։ Տեղում է գտնվում նաև շտապօգնության մեքենան։ Ամենայն հավանականությամբ, բիրտ ուժի կիրառումից վնասվածք ստացած քաղաքացիներ կան։