Ալեքսեյ Միլլերը եւս հինգ տարի կղեկավարի «Գազպրոմը»

Ալեքսեյ Միլլերը եւս հինգ տարի կղեկավարի «Գազպրոմը»

Ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը Ալեքսեյ Միլլերին վերընտրել է ընկերության նախագահ՝ հերթական հնգամյակի համար։

Նշենք, որ Միլլերը «Գազպրոմը» ղեկավարում է սկսած 2001 թվականից։ Միլլերի վերընտրությունը «Գազպրոմի» բաժնետոմսերի բորսայական արժեքի վրա էական ազդեցություն չի գործել։