Ոստիկանությունը անհիմն բերման է ենթարկել Սևակ Նազարյանին ու ՀՅԴ անդամ ևս հինգ հոգու (տեսանյութ)

Ոստիկանությունը անհիմն բերման է ենթարկել Սևակ Նազարյանին ու ՀՅԴ անդամ ևս հինգ հոգու (տեսանյութ)

Այսօր Դաշնակցության երիտասարդները ակցիա իրականացրին Կոմիտասի պողոտայում: Ակցիայից հետո, երբ նրանք վերադարձան Գյուլբենկյան 38 հասցեում գտնվող ՀՅԴ Արամ Մանուկյան կենտրոն, ոստիկանության ուժերը շրջափակեցին շենքն ու բերման ենթարկեցին երիտասարդներից մի քանիսին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Hraparak.am-ին ասաց, որ ոստիկանությունը բերման է ենթարկել անգամ այնպիսի անձանց, որոնք ակցիայի մասնակից չեն էլ եղել, պարզապես, երբ շենքից դուրս եկան` հասկանալու, թե ինչ է կատարվում, նրանց բոլորին բռնեցին տարան, ըստ Վարդանյանի` լրիվ անհիմն:

Բերման ենթարկվածների մեջ է ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Սեւակ Նազարյանը և ևս հինգ երիտասարդ: Վարդանյանի խոսքով` ոստիկանները տևական ժամանակ շրջափակել էին շենքն ու պատանդ էին պահում շենքի ներսում գտնվող դաշնակցականներին:

Մանրամասն՝ տեսանյութում