Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պատմել են, թե ինչու են բաժանվել 20 տարի առաջ
Օրերս կայացել է «The Greatest Love Story Never Told» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որում Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը անկեղծորեն խոսել են իրենց անձնական կյանքի մասին։ Աստղային զույգը խոստովանել է, թե ինչու են իրականում բաժանվել 2003 թվականին։
«Ես ու Բենը բաժանվեցինք հարսանիքից երեք օր առաջ։ Մենք պլանավորել էինք մեծ հարսանիք»,- ֆիլմում հիշում է Ջեյ Լոն։ Բայց այնպես ստացվեց, որ տոնակատարությունը «հետաձգվեց» մոտ 20 տարով։ «Եվ դրանից երեք օր առաջ մենք պարզապես քանդվեցինք ճնշման տակ», – բացատրել է դերասանուհին: Բենը հաստատել է նրա խոսքերը՝ բաժանման պատճառն անվանելով «մեծ ուշադրությունն իրենց անձնական կյանքին»։
Դերասանուհին խոստովանել է, որ դժվարությամբ է հաղթահարել այդ շրջանը։ «Այս բոլոր տարիներին իսկապես դժվար էր, որովհետև ես ոչ միայն զգում էի, որ կորցրել եմ իմ կյանքի սերը, այլ զգում էի, որ կորցրել եմ լավագույն ընկերոջը, որին երբևէ ունեցել եմ: Եվ ես չէի կարող այսքան տարի խոսել այդ մասին, և դա ամենադժվարն էր», – նշել է Ջենիֆերը:
Հիշեցնենք, որ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը հանդիպել են 2001 թվականին, իսկ հանդիպումից անմիջապես հետո դերասանը երգչուհուն առաջարկություն է արել։ Զույգի հարսանիքը պետք է կայանար 2003 թվականին, սակայն տոնակատարության նախօրեին չեղարկվել է։ 2021 թվականին նրանք վերսկսեցին իրենց հարաբերությունները, և մի քանի ամիս անց Բենը կրկին առաջարկեց Ջենիֆերին՝ դառնալ իր կինը։ 2022 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ նրանք գաղտնի ամուսնացել են։
Կարծիքներ