Աղվան Հովսեփյանը վատառողջ է․ չի մասնակցում նիստին

Աղվան Հովսեփյանը վատառողջ է․ չի մասնակցում նիստին

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկել է  ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ  նախորդ նիստին   բավարարվել էր պաշտպանական կողմի միջնորդությունը Հովսեփյանի նկատմամբ դատաբժշակական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, թեպետ մինչև այս պահը   հանձնաժողով ձեւավորված չէ։ Սպասվում է, որ  այսօր փորձագետներ կներգրավվեն՝ փորձաքննության համար։

Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ նախկին գլխավոր դատախազը առողջական խնդիրների պատճառով չի մասնակցում նիստին։