Իրավապահների մեծ մասը կիսում է մեր դիրքորոշումը․ Վարդևանյան

Իրավապահների մեծ մասը կիսում է մեր դիրքորոշումը․ Վարդևանյան

Իմ կարծիքով՝ իրավապահների մեծ մասը կիսում է մեր դիրքորոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ընդդիմադիր «Հայաստան»  դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Գաղափարական առումով, ցուցարարների և ոստիկանների միջև տարաձայնություններ չեն առաջանում»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը:

«Բայց, ցավոք, ինչպես ցանկացած ոլորտում, կան նաև այնպիսի ոստիկաններ, որոնց նույնիսկ ոստիկան կոչել չի կարելի: Նրանք ուղղակի դրա իրավունքը չունեն։ Այսօր մենք մեր աչքով տեսանք այդպիսի մի քանի ներկայացուցչի։ Նրանք օրենքի կամ իրավունքի հետ կապ չունեն»,- ասաց Վարդեւանյանը։

Պատգամավորը չբացառեց, որ ոստիկանների թվում կարող են լինել համազգեստով անձինք, որոնք իրավապահ համակարգի հետ իրականում որեւէ կապ չունեն․ «Երբ նկատեցի հենց այդ 2 ոստիկանին, որոնք, կարծում եմ, ոստիկանական համակարգի հետ առնչություն չունեին, նկատեցի, որ քաղաքացու նկատմամբ ակնհայտ անհամաչափ ֆիզիկական բռնություն են գործադրում, փորձեցի միջամտել՝ ապարդյուն էր, բայց այնպես ստացվեց, որ այդ ընթացքում երբ փորձում էի սթափեցնել ոստիկաններին, այլ ոստիկան երևի թե անձրևի պատճառով սայթաքեց, ընկավ իմ վրա, ես ևս ընկա, ասեցի բա՝ ամոթ չի՞, այդ 2 ոստիկաններն ասեցին ի՞նչն է ամոթ, մենք Ձեզ բերման ենք ենթարկում»,- հայտնեց Վարդևանյանը։