Նորվեգիան փակում է իր սահմանները բոլորի համար

Նորվեգիան փակում է իր սահմանները բոլորի համար

Նորվեգիան մտադիր է սկսած այս ուրբաթ օրվանից փակել իր սահմանները՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման պատճառով, որով այդ երկիր կարող են մուտք գործել միայն Նորվեգիայի քաղաքացիները։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգը։

Սահմանափակումները չեն տարածվի որոշ երկրների բուժաշխատողների վրա, սակայն աշխատանքային միգրանտների մեծ մասը չեն կարողանա մուտք գործել երկիր։ Վարչապետ Սուլբերգը նաեւ հայտարարել է, որ ներկայումս գործող սահմանափակումները բավական լավ զսպում են ինֆեկցիայի տարածումը, ներառյալ նաեւ բրիտանական շտամմի տարածումը։