Միշտ երազ եմ տեսնում, որում երեխաներս ասում են՝ մամա մենք ողջ ենք, արի մեզ գտի․ ապօրինի որդեգրման գործով տուժող մայր

Միշտ երազ եմ տեսնում, որում երեխաներս ասում են՝ մամա մենք ողջ ենք, արի մեզ գտի․ ապօրինի որդեգրման գործով տուժող մայր

Ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերը Գլխավոր դատախազության առջև շարունակում են բողոքի ակցիա իրականացնել։ Նրանք պահանջում են կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

«1999 թվականին՝ իմ ծննդյան օրը, զույգ տղա եմ ունեցել։ 1999 թվականից իմ բնազդը երբեք ինձ չի խաբել։ Ես միշտ երազ եմ տեսնում, որում երեխաներս ասում են՝ մամա մենք ողջ ենք, արի մեզ գտի։ Իմ երեխաները մահացած չեն ծնվել, ուղղակի 7 ամսական են ծնվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց տուժող մայրերից մեկը։ 

Հարցին, թե երեխայի դիակները տեսե՞լ է, մայրը պատասխանեց․ «Ոչ, չեմ տեսել, ցույց չեն տվել և ասել են էդ էլ մեր լավությունը, որ ցույց չենք տվել»։ Տուժող մայրը նշեց, որ մինչև Գլխավոր դատախազը չիջնի իրենք այդտեղից չեն գնա։