Նիկոլի ռեկորդները ու Սերժ Սարգսյանի անեկդոտը

Նիկոլի ռեկորդները ու Սերժ Սարգսյանի անեկդոտը

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ պատմության համար նոր ռեկորդ է սահմանել։ Տեղեկացնենք, որ նախորդ ռեկորդի մասին էլ չի մոռացել․ 
«2022 թվականի սեպտեմբերին ունեցել ենք 691 հազար 87 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդից ավել է 10 հազարով։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականի հունիսին»։ 
Մինչ Նիկոլն իր ռեկորդներով  կընկնի տնտեսագետների ձեռքը ու  այդ փչած հնդկահավի  միայն բմբուլները կմնան, ասեմ, որ ՀՀ ցանկացած քաղաքացի, երբ Փաշինյանն է խոսում, կողքինին հարցնում է՝ էդ ո՞ր երկրի մասին է խոսում։ Չեմ կարող չհիշել Սերժ Սարգսյանի անեկդոտը, որը պատմել էր Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի դահլիճում.

«Մեկը Լոս-Անջելեսից զանգահարում է Երևան, ասում՝ բարև, ինչպե՞ս եք: Ասում են՝ շնորհակալություն, լավ ենք: Օվկիանոսից այն կողմ զարմանում են՝ կարո՞ղ է սխալ ենք ընկել, դա Երևանը չէ»:
Դա պատմել է այն ժամանակ, երբ Արցախ ունեինք, ամբողջական Հայաստան ունեինք։ Իսկ հիմա, երբ ,,դիփ տկլոր ենք,, ու Նիկոլը խոսում է իր տնտեսական ռեկորդների մասին, մնում է ամոթից մի տեսակ կուչ գալ ու հիշել այն ծեր մարդուն, որ գնում է սեքսապատալոգի մոտ ու ասում, որ իր տարեկից հարևանն ասում է, որ ամեն ինչ օքեյ է, ռեկորդային։ Բժիշկը լսում ու ասում է՝ դու էլ ասա ի՞նչն է խանգարում։ 
Հիմա մենք ենք ։ Պետք է ընդունել, որ այս իշխանության աշխատող օրգանը միայն լեզուն է մնացել, թող խոսեն՝ ինչու՞ եք բարկանում։