Բուկինիստում․․․

Բուկինիստում․․․

Եթե ներկայացված լիներ թուրք որևէ հանրահայտ գրողի ստեղծագործություն, գուցե ինչ որ տեղ հասկացվեր։ Ասեինք՝ գրականությունն ու արվեստը ազգություն, թշնամություն չի ճանաչում։ Բայց ներկայացնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, ազգայնամոլ ծայրահեղական Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին ի՞նչ նպատակ է հետապնդում։ Գուցե հաջորդ շարքը լինի հայոց ցեղասպանության կազմակերպող և իրականացնող Թալեաթ և էնվե՞ր փաշան․․․

Աստիճանաբա՞ր են հարմարեցնում հայերին ցեղասպանությանը։ Որտե՞ղ է տպվել այս գիրքը, ո՞ր տպարանում։ Սա քաղաքական ծաղր է հայ ժողովրդի հանդեպ, որը չի կարող տպվել առանց «նորին մեծության» հրահանգի։ Տեսեք ի՜նչ «ժողովրդավար» ղեկավար ունենք, որը կատարում է ժողովրդի մեծագույն կամքը։ Ամեն օր, ամեն ժամ հայը փոքրանում, աննշմարելի է դառնում․․․ Լավ, հայը «տանձի՞կ է» իշխանություն չդառած նորեկների համար։

Ինչքա՜ն կարելի խփել ու անարձագանք մնալ։ 

Karen Markosyan- ի ֆեյսբուքյան էջում է տեղադրված այս գլուխ գործոցը, հետևյալ գրառմամբ՝

«Ծափ_տվեք_արա»։