«Հրապարակ». Հրապարակի վերակառուցման գաղափարը դիմադրության է արժանացել ավագանու նիստում

«Հրապարակ». Հրապարակի վերակառուցման գաղափարը դիմադրության է արժանացել ավագանու նիստում

Երեկ Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ հորդորում էր Սամվել Բալասանյանին՝ հրաժարվել աբսուրդ գաղափարներից․ «Գյումրու քաղաքապետը մտահղացել է Համաշխարհային բանկի միջոցներով վերակառուցել Գյումրու Վարդանանց հրապարակը, մասնավորապես՝ քերել հրապարակի ասֆալտը եւ այն սալաքարապատել, ինչպես նաեւ տեղահանել արդեն մոտ 50 տարի հրապարակում աճող եղեւնիները, որոնք, իր եւ իր խորհրդատուների սեւեռուն կարծիքով, իբր տգեղ են եւ իբր փակում են Ամենափրկիչ եկեղեցու տեսքը:

Հրապարակի վերակառուցման գաղափարը քաղաքապետն արծարծել է մի քանի անգամ, ավագանու նիստերում՝ փորձելով դրական տրամադրություն ստեղծել դրանց շուրջ: Ի վերջո, հանդիպելով ավագանու անդամներից մի քանիսի դիմադրությանը, սեպտեմբերի 3-ին հանրային քննարկում է նշանակել Գյումրու քաղաքապետարանում՝ հանրության կարծիքն իմանալու համար»: