Քանյե Ուեսթն աղոթում է Հայաստանի համար

Քանյե Ուեսթն աղոթում է Հայաստանի համար

Քիմ Քարդաշյանի ամուսինը`ամերիկացի հանրաճանաչ ռեփ-կատարող Քանյե Ուեսթը, Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ հայտնել է, որ աղոթում է Հայաստանի համար.

«Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ Բրեոննա Թեյլորի ընտանիքի համար, աղոթում եմ համաճարակի պատճառով վերափոխված աշխարհի համար, աղոթում եմ Աստծո սիրո համար, որ ծածկի մեզ բոլորիս, մեր ընկերներին և ընտանիքին, փափկեցնի աշխարհի սրտերը: Շնորհակալ եմ տեր Աստված մեր կյանքերի համար: Հիսուսի անունով, Ամեն»։