Կհանձնե՞ն Միհրան Պողոսյանին ՀՀ-ին

 Կհանձնե՞ն Միհրան Պողոսյանին ՀՀ-ին

Միհրան Պողոսյանը ոչ միայն մեկ տոննա թմրանյութի մաքսանենգության գործի շրջանակներում է հետապնդվում, այլ նաև Հակակոռուպցիոն կոմիտեում նրա հետ կապված վարույթ կա հարուցված, նաև կա դրվագ՝ կնոջ հետ կապված: Ունենք տվյալներ, որ կինը գույք է ձեռք բերել Իսպանիայում՝ Գրանադայում, այս մասով ևս վարույթ կա հարուցված։ Պողոսյանին վերադարձնելու իրավական գործընթացները հույս են ներշնչում: Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչ փուլում է  ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու պրոցեսը։