ՆԱՏՕ-ն Կիևին տրամադրել է գրեթե ողջ խոստացված օգնությունը

ՆԱՏՕ-ն Կիևին տրամադրել է գրեթե ողջ խոստացված օգնությունը

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ավարտել են ռազմական վերապատրաստումներն ու զինել Ուկրաինայի Զինված ուժերի ավելի քան 9 բրիգադներին։ 

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով, Ուկրաինան արդեն ստացել է խոստացված օգնության 98%-ը, այդ թվում՝ 1550 զրահամեքենա, 230 տանկ և հսկայական քանակությամբ զինամթերք։

Ստոլտենբերգը նաեւ խոստովանել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ 

Սակայն այն, ինչ տեղի կունենա այս սեղանի շուրջ, նշել է գլխավոր քարտուղարը, կախված է Ուկրաինայի ռազմական գերազանցությունից։ 

Իսկ թե երբ տեղի կունենան նման բանակցություններ, կախված է նաև Ուկրաինայից, հավելել է պաշտոնյան։