Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել վարկանիշային մրցաշարում

Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել վարկանիշային մրցաշարում

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ  Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարում:

Հունվարի 20-ին Ղազախստանում կայացած մրցաշարում կապանցի մարզիկը ցատկել է 16.26մ և գրավել երկրորդ տեղը: Մրցմանը մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ:

2015 թվականից անցկացվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, ինչպես նաև վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: