Որ ասես էլ, կասեն՝ ո՞նց, մենք 43 թվին գիտե՞ք՝ ինչ ճամփեք էինք սարքում Ստալինգրադի մոտակայքում

 Որ ասես էլ, կասեն՝ ո՞նց, մենք 43 թվին գիտե՞ք՝ ինչ ճամփեք էինք սարքում Ստալինգրադի մոտակայքում

Պետք է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում թերություն վերացնել։ Ենթադրենք ճանապարհը կառուցվել է, վեց ամիս կամ երեք ամիս հետո փոս է հայտնվել այնտեղ։ Շինարարն ասում է՝ օքեյ, կգնամ, թերությունը կվերացնեմ։ Գնում, ծածկում է այդ փոսը։ Հինգ օրից ուրիշ տեղ էլ է փոս առաջանում։ Ասում է՝ օքեյ, կգնամ, էդ էլ կվերացնեմ։ Յոթ օրից՝ էլի, հինգ օրից՝ էլի:Ու մենք ճանապարհների փոխարեն ունենում ենք կարկատանների հավաքածու։ Դե, ասում է, թերությունները վերացրել եմ։ Սա անընդունելի է: Այս մասին քիչ առաջ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թերություն վերացնելու կուլտուրան շինարարության ու ճանապարհաշինության ոլորտում կասկածելի է:Եթե այդ փոսը նույնիսկ օբյեկտիվ պատճառներով է առաջացել, այն լցնելիս, միևնույն է, ճանապարհի բուն հարթությունից կամ բարձր է լինելու կամ ցածր։ Հայաստանում մինչև հիմա ճանապարհաշինության երկու կտորը, երբ մի կապալառուն կառուցում, ավարտում է, մյուս կապալառուի կառուցածն է սկսում, և չկա մի կետ, որտեղ երթևեկելիս չզգաս, որ շինարարը փոխվեց:Ինչով ուզում ես երթևեկի, անհնար է, որ չզգաս՝ սա ուրիշ շինարար է արել։ Տեղ-տեղ եթե մի քիչ ուշադիր լինես, կարող ես ասել՝ էս մեկը որ շինարարն է, էն մեկը՝ որը։ Էս պրոբլեմ է։ Մենք միլիարդներ ենք դնում այս ոլորտ, բայց չենք դնում, ասում՝ եղբայր, էդ ձեր աշխատած միլիարդների քանի՞ տոկոսն ես դնում սովորելու վրա։ Ու որ ասենք, վեր կթռնեն՝ ո՞նց, մենք ի՞նչ սովորենք, մենք 43 թվին գիտե՞ք՝ ինչ ճամփեք էինք սարքում Ստալինգրադի մոտակայքում»,- ասաց նա: