Գազանաբար հարձակվել ու խոշտանգել են քաղաքացիների, ԱԺ պատգամավորի

Գազանաբար հարձակվել ու խոշտանգել են քաղաքացիների, ԱԺ պատգամավորի

Ներքին զորքերը խաղաղ հավաքներին խոչընդոտելու հարցում, ուզում եմ հիշեցնել, որ ուղղակի արգելքի ներքո են, մինչդեռ մենք տեսնում ենք, թե ինչ են անում ներքին զորքերի ծառայակիցները, թեև դժվարությամբ կարելի է նրանց ծառայակից անվանել, երբ նրանք տարբեր բերետների քողի ներքո գազանաբար հարձակվում և խոշտանգում են քաղաքացիներին, ԱԺ պատգամավորի, և չեն կրում պատասխանատվություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Հետաքրքիր է, որ հարուցված 26 վարույթներով որևէ մեկ քրեական հետապնդում, որևէ մեկն այդ հանցավոր վարքագծի համար ներգրավված չէ որպես մեղադրյալ։ Պաշտպանության մասին օրենքով Ոստիկանության ստեղծվելիք գվարդիան պետք է ներգրավվի ՀՀ պաշտպանության գործին և անցնի ՊՆ-ի ենթակայության տակ, բայց այսօր օգտագործվում է միայն քաղաքացիներին ճնշելու համար»,- ասել է նա։