Լուկաշենկոյի կարծիքով Ռուսաստանի միակ դաշնակիցը Բելառուսն է

Լուկաշենկոյի կարծիքով Ռուսաստանի միակ դաշնակիցը Բելառուսն է

Բելառուսը հանդիսանում է Ռուսաստանի միակ դաշնակիցը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկի մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդում է «Беларусь 1»-ը։

«Բելառուսի կորուստը ծանրագույն հարված կլինի Ռուսաստանի ներքին քաղաքականության համար»,- ասել է Լուկաշենկոն, հավելելով, որ Ռուսաստանն անշուշտ չի ցանկանում կորցնել Բելառուսը, քանի որ Գերմանիայից հետո, Բելառուսը երկրորդն է ռուսական գազի գնորդների ցանկում, եւ բացի այդ, բելառուսական ընկերությունները վերամշակում են ռուսական նավթամթերքի ահռելի մեծ քանակություն։