Ժամկետնանց պատվաստանյութերի առեղծվածը

Ժամկետնանց պատվաստանյութերի առեղծվածը

ԺԱՄԿԵՏՆԱՆՑ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
---------------------------------------------
Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորում է ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՎ, համաձայն որի ԱՐԳԵԼՎՈՒՄ է իրացնել Հայաստանի Հանրապետությունում  պիտանիության ժամկետն անցած  դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը: Ինչպես նաև Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, ինչպես նաև կեղծ և օգտագործման համար ոչ պիտանի, ոչ
օրինական ճանապարհով ձեռք բերված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերը,
դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ոչնչացվում են Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով վտանգավոր թափոնների ոչնչացմանը ներկայացվող
պահանջներին համապատասխան` լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:
 Իսկ հիմա ամենակարևորը:
ՀՀ առողջապահության նախարարությունը բոլոր պատվաստում իրականացնող պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին հրահանգել է չխոտանել և շարունակել կատարել պիտանիության ժամկետն անցած պատվաստանյութերը՝ հիմք ընդունելով եվրոպական կայքերի, ռուսական պաշտոնյաների գրությունները:
 Եթե այդ գործելակարքը ընդունված է, ապա ինչու դա ամրագրված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում և ինչու օրինակ որակի միջազգային սերտիֆիկատ ունեցող դեղերը գրանցելու համար չեն օգտագործում այդ կայքերի ինֆորմացիան
Գուցե դա արվել է  ոչ ճիշտ պլանավորված պատվաստանյութերի  գնման  հետևանքով պետությանն ահռելի վնասը կոծկելու համար, որի պատճառով ստիպված  Արմեդ էլեկտրոնային համակարգի պատվաստումների պահեստային հավելվածը այդպես էլ տարիներով լիարժեք չի աշխատում
Հ.Գ. Հուսով եմ մի օր հանրությունը կստանա այս և  շատ այլ հարցերի պատասխանը........
Հ.Հ.Գ Մեկ վիրաբուժի սխալը կարող է մեկ  կյանք արժենալ, պատվաստումների կազմակերպման ծածկադմփոցը  հանրային ( բոլորի )առողջապահական խնդիր է, որը  կարող է բերել սերունդների խեղաթույրված առողջությանը