ԵԽԽՎ հայտարարության մասին լավն ու վատը՝ հակիրճ

ԵԽԽՎ հայտարարության մասին լավն ու վատը՝ հակիրճ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵԽԽՎ այսօր հրապարակված գրավոր հայտարարության մասին լավն ու վատը՝ հակիրճ (Written declaration Doc. 15640):
Լավը՝
Ադրբեջանին հասցեական դատապարտում:
 Զորքերը դուրս բերելու պահանջ:
Վատը՝
 Փաստաթղթի հեղինակը ՀՀ պատվիրակությունից է, այն էլ ղեկավարը, ինչը զգալիորեն գցում է հայտարարության կշիռը:
 Ընդամենը հայտարարություն է, և ոչ՝ ուսումնասիրության և զեկույց պատրաստելու պահանջ (motion for resolution): Գրավոր հայտարարությունն արվում է կոնկրետ ստորագրածների անունից, իսկ զեկույցները և եզրահանգող փաստթղթերը՝ ողջ ԵԽԽՎ-ի անունից:
Հայկական պատվիրակության ձայները հանած, ստորագրել են ընդամենը 39 հոգի: ԵԽԽՎ-ն ունի 46 անդամ պետություն և մոտ 612 պատվիրակ: Հայերին հանած՝ 604 հոգի: Աշնանային նստաշրջանին տեղի ունեցած հարցի լսումներից և եվրոպական ընդհանուր տրամադրություններից հետո այս թիվը առնվազն պիտի եռապատիկ լիներ:
Զրո հիշատկում այս ագրեսիայի՝ Արցախյան պատերազմի հետևանք լինելու մասին, զրո հիշատակում դեռ Արցախյան պատերազմից հետո 2 տարի պահվող գերիների մասին, զրո հիշատակում Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանին ներված ռազմական հանցագործությունների մասին:
Վերը նշվածի պատճառը՝ հստակ տարանջատում այս վերջին հարձակման և ագրեսիայի և Արցախյան հիմնախնդրի միջև:

Հ.Գ. Անգամ նման «ոչինչ չասող» փաստաթղթերում Ազգերի ինքնորոշման իրավունքի, Արցախյան հիմնահարցի խաղաղ լուծման ԵԱՀԿ ՄԽ 3 սկզբունքների մասին հիշատակումները այլևս խոր անցյալում են…»։