«Պահմտոցին» 21-ամյա երիտասարդի մահվան պատճառ է դարձել

«Պահմտոցին» 21-ամյա երիտասարդի մահվան պատճառ է դարձել

Ամերիկյան Դիտրոյտ քաղաքում, որը գտնվում է Միչիգան նահանգում, 21-ամյա տղան մահացել է պահմտոցի խաղի ժամանակ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, ընկերախումբը պահմտոցի է խաղացել պահեստ ծառայած լքված շինության մեջ, որը վերջին անգամ օգտագործվել է 17 տարի առաջ։ Խաղի ընթացքում երիտասարդները չեն գտել իրենց ընկերոջը եւ գնացել են տներով։ Հաջորդ օրը վերադարձել են ու շարունակել որոնումները։ Ի վերջո երիտասարդի դիակը հայտնաբերել են աղբակույտի վրա, շենքի առաջին հարկում, վերելակի հորանում։ Ամենայն հավանականությամբ երիտասարդը ընկել է հորանից եւ մահացել։ Դեպքի մյուս մանրամասները ճշտվում են։