Ալիեւը Նախիջեւանի առանձին համազորային բանակի հրամանատարին գործուղել է Անկարա

Ալիեւը Նախիջեւանի առանձին համազորային բանակի հրամանատարին գործուղել է Անկարա

Այդ մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը: Ուշագրավ է, որ ադրբեջանական մամուլն ավելի վաղ հայտնել էր Անկարա ռազմական պատվիրակություն գործուղելու մասին՝ առանց նշելու Նախիջեւանի առանձին համազորային բանակի հրամանատարի մասնակցության մասին:

Վերջերս Ալիեւը բարձրագույն զինվորական՝ գեներալ-գնդապետի կոչում է շնորհել Նախիջեւանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաեւին: Նրա այցն Անկարա կարելի է դիտարկել որպես պաշտպանության նախարար Թուրքիայում ստուգատես անցնելու համատեքստում, ինչպես նաեւ՝ որպես ազդակ, որ իրավիճակի սրման դեպքում Թուրքիան Նախիջեւանի ուղղությունը կվերցնի իր անմիջական պատասխանատվության տակ: