ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կառուցվող ջանքերի հաջող ամփոփմանը․ Բոնոն Հայաստանում էր

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կառուցվող ջանքերի հաջող ամփոփմանը․ Բոնոն Հայաստանում էր

Տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն:  Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության X հարթակում կատարված գրառման մեջ․

«Տարածաշրջանային այցի ընթացքում Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և դեսպան Քվինը հանդիպեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ 

Լ․ Բոնոն վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել նախորդ բանակցությունների վրա կառուցվող ջանքերի հաջող ամփոփմանը»: