Սոցիալական նշանակության ապրանքների եւ դեղերի գները Բելառուսում սառեցվել են

Սոցիալական նշանակության ապրանքների եւ դեղերի գները Բելառուսում սառեցվել են

Բելառուսական կառավարությունը որոշում է կայացրել սառեցնել սոցիալական նշանակության ապրանքների եւ դեղերի գները։ Այս քայլն արվում է, որպեսզի կայունացվի գնային իրադրությունը սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքների մասով։

Բացի այդ, այս քայլը նպատակ ունի սպառողական շուկան հագեցնել այս կատեգորիայի ապրանքներով։ Ցանկում հիմնական սննդամթերքներն են եւ հիսուն անուն դեղամիջոցներ։