Բայդենը վաղը կխոսի ԱՄՆ արտաքին քաղաքական նոր կուրսի մասին 

Բայդենը վաղը կխոսի ԱՄՆ արտաքին քաղաքական նոր կուրսի մասին 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 4-ին կներկայացնի ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր կուրսը, որով երկիրն առաջնորդվելու է  իր նախագահության քառամյակի ընթացքում։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

«Մենք կարող ենք հաստատել, որ նախագահ Բայդենը Պետդեպարտամենտ կայցելի փետրվարի չորսին՝ հինգշաբթի»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին։

Նա նշել է, որ նախագահ Բայդնեը կներկայացնի արտաքին քաղաքականության ռազմավարությունը, որի նպատակն է վերականգնել Ամերիկայի տեղն աշխարհում։