Հայաստանի տարածքը վաղուց արդեն 29800 կմ² չէ

 Հայաստանի տարածքը վաղուց արդեն  29800 կմ² չէ

Հայաստանը ուզում է օր առաջ ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը, որովհետև Հայաստանը հասկանում է, որ ինչքան Բաքուն ձգեց, այդքան դա լինելու վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության։ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Որքան էլ Հայաստանի իշխանությունը փորձի պոկել ադրբեջանական էլիտայից այն հայտարարությունը՝ Հայաստանի տարածքի 29800 քառակուսի կմ լինելու մասին, մեկ է, նրանք դա չեն ասում։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Նախ պիտի փորձենք լինել անկեկծ ու ասել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը վաղուց արդեն 29800 քառակուսի կմ չէ։ Եթե հենվենք որոշ տյալների վրա, այն 200-ով պակաս է, եթե հենվենք տարբեր ռազմական փորձագետների տվյալների վրա  400-600-ով է պակաս։ Բայց անգամ այս տվյալներով, ինչպես արդեն ասացի, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ճանաչել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։  Բայրամովը հայտարարել է, որ իրենք իրոք լավատես են, որ Հայաստանի Հանրապետության հետ կկնքվի ի վերջո այդ պայմանագիրը, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը մի քանի օր առաջ նույն Բայրամովը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կկնքվի բացառապես Ադրբեջանի օրակարգով»,- հավելեց նա։