Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթը կարող է չեղարկվել

Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթը կարող է չեղարկվել

Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա: Միակ լեգիտիմ մարմինը Արցախի ԱԺ-ն է, որը պետք է նայի էդ հրամանը, ուղարկի դատարան, կնայեն, թե որքանով է իրավական առումով համապատասխանում դա, կամ չի համապատասխանում: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:

«Իմ նշածից հետո արդեն պառլամենտը կորոշի իր քայլերը: Եթե չի համապատասխանում,կհեռացնի նախագահին, կընտրի նոր մարմին, որը կկառավարի, կփորձի ամբողջ ժողովրդին վերաբնակեցնելու, կամ բանակցելու խնդիր լուծել»,- ասել է նա: