Ծնվել է Սեւակ Ամրոյանի առաջնեկը (լուսանկար)

Ծնվել է Սեւակ Ամրոյանի առաջնեկը (լուսանկար)

Երգիչ Սեւակ Ամրոյանը հայր է դարձել։ Այս մասին տեղեկանում ենք Սեւակի կնոջ՝ Քրիստինայի ինստագրամյան էջից։

Նորաթուխ մայրիկը Story բաժնում հրապարակել է իրենց առաջնեկի առաջին լուսանկարը։ Երգչի կինը, սակայն, փոքրիկի դեմքը ցույց չի տվել։ 

«Նոր քաղցր սեր»,-լուսանկարը մեկնաբանել է նա։