«Սիլվայի գործով» դատական նիստ տեղի կունենա

«Սիլվայի գործով» դատական նիստ տեղի կունենա

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի կունենա «Սիլվայի գործով» նիստ։

Որպես մեղադրյալներ գործով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, այժմ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստերը չէին կայացել ԵԽԽՎ-ի նստաշրջանին մասնակցելու համար Արմեն Գեւորգյանի Ստրասբուրգ մեկնելու հետ կապված։

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը փորձել էր միջնորդություն ներկայացնել, բայց դատարանը նրան այդպիսի հնարավորություն չէր տվել։ Ի նշան բողոքի՝ փաստաբանը հեռացել էր նիստերի դահլիճից։