Մեսսին ու Ռոնալդուն որպես ֆուտբոլիստ ինձնից շատ ավելի լավն են․ Մբապե

Մեսսին ու Ռոնալդուն որպես ֆուտբոլիստ ինձնից շատ ավելի լավն են․ Մբապե

ՊՍԺ-ի առաջատար հարձակվողներից Կիլիան Մբապեն գովեստի խոսքեր է հնչեցրել Մեսսիի ու Ռոնալդուի հասցեին։

«Երբևէ լսե՞լ եք, որ ես ասեմ՝  պատրաստվում եմ դառնալ պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը, երբեք նման բան չեմ ասել, քանի որ ինձ համար երբեք սահմաններ չեմ սահմանել: Ամեն դեպքում, եթե հասնեմ որոշակի մակարդակի, չեմ կանգնի և չեմ կենտրոնանա խոչընդոտների վրա, և ես դա կանեմ իմ կարիերայի ողջ ընթացքում: Երբ դուրս եմ գալիս խաղադաշտ, միայն մտքում եմ ասում, որ ամենալավն եմ, այն էլ մեկ պատճառով, քանի որ ինձ բախտ է վիճակել խաղալ թե Մեսսիի, թե Ռոնալդուի դեմ։

Պիտի խոստովանեմ, որ գիտակցում եմ՝ նրանց որպես ֆուտբոլիստներ ինձնից շատ ավելի լավն են, նրանք շատ ավելի լավն են, քան ես։ Մեսսին ու Ռոնալդուն կենդանի լեգենդներ են, ուրախ եմ , որ նրանց ժամանակաշրջանում եմ ապրում»,- ասել է Մբապեն տված վերջին հարցազրույցի ժամանակ։