Գյումրեցիներին բարկացրել է Մանկապատանեկան Արվեստի Պալատ-ի 100-ամյակին նվիրված լոգոն

Գյումրեցիներին բարկացրել է Մանկապատանեկան Արվեստի Պալատ-ի 100-ամյակին նվիրված լոգոն

Գյումրեցիներին բարկացրել է Մանկապատանեկան Արվեստի Պալատ-ի 100-ամյակին նվիրված լոգոն, որն այս օրերին տարածվում է քաղաքում պաստառների, դրոշակների տեսքով։ Քաղաքացիներն այն ամբողջությամբ նմանեցնում են թուրքական դրոշին, ավելին ասես դրոշի կրկնօրինակը լինի։ Համացանցում գյումրեցիներն իրենց դժգոհություն են արտահայտում՝ պահանջելով փոխել այն։

Ֆեյսբուքյան օգտատեր Լյուդմիլա Մանուկյանը դիմելով Գյումրու համայնքապետարանին, Գյումրու մարզամշակութային կենտրոնին, Շիրակի մարզպետարանի աշխատակազմին՝ հարցնում է․ «Որ շատ խնդրեմ, ինձ` անկիրթ մարդուս, հասարակ քաղաքացուն կբացատրե՞ք, թե սա ինչ է, ի՞նչ լոգոտիպ է, ո՞վ է հեղինակը, ո՞վ է տվել սրա տպելու համաձայնությունը, ինչի՞ է այս ոճի ու գույների մեջ։ Որպես ՀԱՅ մայր ու ՀԱՅ ազգի ներկայացուցիչ ես իրավունք ունեմ իմանալ ու պահանջում եմ բացատրություն։

Հ.Գ. Մեռա ասելով. Գյումրիում նշաններից (սիմվոլիկա) հասկացող մարդ կա, մի թեթեւ զգույշ էլի»։

«Ավելին՝ բացի կիսալուսնի ուղիղ ասոցիացիայից նաև արմատախիլ եղած և քամուց ճկված ծառ, որի վերևի տերևներն արդեն չկան ... Մանկապատանեկան բառ, այսինքն մանուկ ու պատանի , որոնց քոքը պատրաստվում են կտրել, քանի որ ներքևի ճյուղը ևս տերև չունի... դե կարմիրն էլ՝ արյուն....... »,-նկատում է Կարինե Խաչատրյանը։

Մեկ ուրիշ ֆեյսբուքյան օգտատեր էլ նշում է․

«Սա կոչվում է սուբլմացված պատգամ․․․ Մեր գիտակցությունն անգամ կարող է չըմբռնել, բայց ենթագիտակցությունը հասկանում է․․․ Օրինակ՝ կարող եք գրել sexual subliminal messages, նայել նկարները․․․ Սա լուրջ բան է․․․»։

«Անում են ու անում։ Կարծում եմ Շիրակի մարզը թիրախավորված թրքալեզուներով է բնակեցվելու մինչեվ Արփա լիճ։ Ղարս Թիֆլիս Բաքու երկաթգծի երկայնքով։ Համենայդեպս նման ծրագիր հաստատ կա »,-կարծիք է հայտնում մյուս օգտատերը։

Նշենք, որ մեկնաբանությունները չափազանց շատ են, իսկ համայնքապետարանն ու մյուս կառույցները դեռևս լռում են։                                                  Լուսանկարները' Լյուդմիլա Մանուկյանի ֆեյսբուքյան էջից