Հրատապ աջակցության կարիք ունենք այդ հարցում․ Փաշինյանը՝ ԵՄ-ին

 Հրատապ աջակցության կարիք ունենք այդ հարցում․ Փաշինյանը՝ ԵՄ-ին

«Մի շարք մարտահրավերների հաղթահարման հարցում մենք ակնկալում ենք ԵՄ ծանրակշիռ աջակցությունը։ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար  բռնի տեղահանված է ժամանել Հայաստան։ Խոսքը ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում առաջացած հումանիտար պրոբլեմների հաղթահարման մասին է»։ Այս մասին քիչ առաջ Եվրախորհրդարանի ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, այս հարցում  մենք հրատապ աջակցության կարիք ունենք։ Հայաստանի զարգացման օրակարգին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին ու ԵԽ-ին»,- հավելեց նա։