ԱՄՆ-ում ինքնաթիռ է վթարի ենթարկվել

ԱՄՆ-ում ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Փետրվարի 23-ին  ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հարավ-արևելքում վթարի է ենթարկվել Boeing 767 բեռնատար ինքնաթիռ:

Շրջանի Շերիֆի տվյալներով, ինքնաթիռը պատկանում էր Atlas Air- ին: Ինքնաթիռը մեկնում էր Մայամիից Հյուսթոն: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:45-ին (Մոսկվայի ժամանակով 21:45-ին):

Boeing 767 վթարի է ենթարկվել Անաուհակ քաղաքի մոտ: Հայտնի է, որ միջադեպի ժամանակ ինքնաթիռում գտնվել է երեք մարդ:

Ներկայումս նրանց ճակատագիրը հայտնի չէ: