Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom House

Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը X--ի  իր էջում անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող բռնությունների լուրերին:

«Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»: