Անզեն աչքով նկատելի է, որ քննարկվողի վերաբերյալ հայկական կողմը չունի հստակ դիրքորոշումներ

 Անզեն աչքով նկատելի է, որ քննարկվողի վերաբերյալ հայկական կողմը չունի հստակ դիրքորոշումներ

Բանակցային գործընթացում իշխանության ամբողջ քաղաքականությունը եղել է հասարակությանը թմրեցնելը։ Ամեն օր հետևողական մեկ բառ են ասում՝ խաղաղություն, դրա համար անվտանգային ոչ մի բարձիկ չստեղծելով։ Այսօր լոկ թմրանյութի պես «խաղաղություն» բառը կերակրելով՝ հասարակությանը չեն պատրաստում, զգոն չեն պահում։ Ուղղակի իմիտացիա են ստեղծում, բայց անզեն աչքով նկատելի է, որ այն, ինչ հիմա քննարկվում է, դրա վերաբերյալ հայկական կողմը չունի հստակ դիրքորոշումներ։ Այս մասին քիչ առաջ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Իսկ այդ փաստաթուղթը, որ պետք է ստորագրվի, ամբողջությամբ ադրբեջանական օրակարգ է և խաղաղության չի բերում Հայաստանին»,- պնդեց Գեղամ Մանուկյանը։