Մտադրություն կա Օպերայի թատրոնի տարածքում այս հուշարձանը տեղադրել

Մտադրություն կա Օպերայի թատրոնի տարածքում այս հուշարձանը տեղադրել

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում մտադրություն կա Օհան Դուրյանի հիշատակը հավերժացնող՝ այս  հուշարձանը տեղադրել:

Թեպետ վաղուց հայտնի էր, որ Մաեստրոյի 100ամյակն է այս տարի, սակայն, կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը:
Ուստի ստացել ենք նախօրեին՝ արագ կարգով հարցը հանձնաժողովում քննարկելու:
Մեռա ասելով, որ նման նախագծեր «հրատապ» կարգով, վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի:
Լսող չկա: 
Նախագիծը քվեարկության կդրվի հունիսի 21֊ին կայանալիք նիստում»: