Սա է մեր Հայաստանի անկախության հռչակագրի պատգամը

 Սա է մեր Հայաստանի անկախության հռչակագրի պատգամը

Օրվա իշխանությունների արտաքին քաղաքականության հետևանքը փաստորեն այն է, որ ադրբեջանական իշխանությունը նույնիսկ ասում է Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի: 
Այսինքն ինքնորոշման իրավունքից չեն խոսում, Արցախ չեն այցելում, հիմա էլ կարգավիճակ բառը պետք է ևս չասեն:

Հայաստանում լինելու է իշխանություն, որը ոչ թե խոսալու է թե սոցիալական ծրագրեր է իրականացնում Արցախում ու դրանով «հպարտ» է, այլ առաջնային է համարելու, սրբազան պարտքն է համարելու Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը, կարգավիճակի միջազգային ճանաչումը: Սա է մեր Հայաստանի անկախության հռչակագրի պատգամը ու ցանկացած իշխանություն որը դրանից շեղվում է` չի  կարող լինել իշխանություն:

Արամ Վարդևանյան