Հայաստանը մի երկիր է, որտեղ մարդիկ...

Հայաստանը մի երկիր է, որտեղ մարդիկ...

Հայաստանը մի երկիր է, որտեղ մարդիկ

1. Սիրում են Կոմիտաս ու Շառլ Ազնավուր, բայց լսում են Թաթա և Սպիտակցի Հայկո:
2. Սիրում են Թումանյան ու Չարենց, բայց կարդում են list.am-ի հայտարարությունները:
3. Սիրում են Ֆրունզիկ Մկրտչյան ու Փարաջանով, բայց նայում են Գոռ Վարդանյան:
4. Ուզում են երկիրն ուժեղանա, բայց երեխեքին ազատում են բանակից:
5. Ուզում են երկրում արդարությունը վերականգնվի, բայց դեմ են ցանկացած օրենքի:
6. Ուզում են Երևանը մաքրվի, բայց սիգարետը շպրտում են գետնին:
7. Ուզում են, որ Մոսկվայում իրենց չասեն «խաչիկ», բայց զզվում են Հայաստան եկած պարսիկներից ու հնդիկներից:
8. Նշում են անկախության օրը և ցանկանում հայտնվել Ռուսաստանի կազմում:
9. Ստատուսներ են գրում սուրբ հայրենիքի մասին ու երազում են ապրել Ամերիկայում:
10. Սիրում են բնությունը, բայց բնության գրկում քեֆ անելուց հետո աղբը չեն հավաքում:
 

Հայկ Աբելյանի ֆեյսբուքյան էջից