Պետական դավաճան բռնելը տուն-տունիկի խաղ է դարձել

Պետական դավաճան բռնելը տուն-տունիկի խաղ է դարձել

Որ լրտես, սատանա կամ դավաճան բռնելը «տուն- տունիկի» խաղ է դարձել, ակներև է։ Մեկին կարող է բռնեն ու ասեն՝ պետական դավաճան ես․ հետո բաց թողնեն ու ասել՝ գնա, չկարողացանք ապացուցել։ Նման դեպքում, եթե դա «տուն- տունիկի» խաղ չէ, պետք է պատասխան տան բոլոր այն պետական կառույցները, «ովքեր հոպ ու ստոպ են արել ու բռնել նրան»։ Պետք է պատասխան տան անմիջական մասնակցություն ունեցող պաշտոնյաները, ովքեր «մատից հոտ քաշելով» կալանավորել են նրան ու ամիսներ շարունակ այդ կարգավիճակում պահել։ 

Ամիսներ առաջ ԱԱԾ-ն հրապարակեց հայտարարություն, որի համաձայն` լրտեսության և պետական դավաճանության գործով 20 մեղադրյալ է անցել, որոնցից 14-ը կալանավորվել են։ 
Ըստ մամուլի,  կալանավորված անձանցից մեկը՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյանի գործը կարճվել է՝ օրերս նրան ազատ են արձակել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Ուզում եմ հասկանալ՝ Գարիկ Էլոյանը իրավունք ունի՞ քրեական գործ հարուցել համապատասխան կառույցի համապատասխան պաշտոնյաներին։  Եթե այո, ու չի հարուցում, դա ի՞նչ է նշանակում։ 
Կոմունիստական հասարակարգը բռնապետական եք համարում, բայց իրենց օրոք մի դեպք ներկայացնեմ։ Պաշտոնյա մեկին  կալանավորել էին մի քանի ամսով, արդարացվելուց հետո Կենտկոմից հրահանգել էին , որ քրեական գործով պատասխանատուներին ազատեն գործից։ Կալանավորվածը բողոքել էր Կենտկոմ, այն ժամանակ քարտուղարներից մեկը ռուս էր՝ Սարկիսովը։ Մի հինգ հոգի ազատվել էին աշխատանքից։ 

Մարդկանց հոգեպես խեղելը, ճակատագրերի հետ խաղալը սովորական է դարձել հա՞։ Հետաքրքիրն այն է, որ արդարացվող մարդիկ չեն բողոքում։ Անգամ եթե նրան կալանավորվում են պետական դավաճանության կասկածանքով, որը կարող է նրանց յոթը պորտի համար խարան դառնալ․․․ Ինպես Սարոյանը կասեր՝ ինչ որ բան այն չէ․․․