Գաբալայում ավարտվել է հանդիպումը

Գաբալայում ավարտվել է հանդիպումը

Գաբալայում ավարտվել է եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան՝ պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպումը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն այն անվանել է «հաջողված»: Արտառոց է, սակայն, որ բանակցությունների ավարտին մամուլի համար հայտարարությամբ հանդես է եկել միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Ընդ որում, նա հիմնականում խոսել է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին: Հասանովի խոսքերով՝ ծրագրված է, որ ընթացիկ տարում տեղի կունենա թուրք-ադրբեջանական 13 համատեղ զորավարժություն: Վրաց-ադրբեջանական կամ թուրք-վրացական, առավել եւս՝ եռակողմ զորավարժության մասին որեւէ տեղեկություն հայտնի չէ: Տպավորություն է, որ այդ ձեւաչափում Վրաստանի մասնակցությունը կրում է զուտ ֆորմալ բնույթ: