Ռուս պատգամավորներին արգելել են մեկնել պատերազմական գոտի

Ռուս պատգամավորներին արգելել են մեկնել պատերազմական գոտի

ՌԴ Պետդումայի պատգամավորներին արգելվել է մեկնել Ուկրաինայում «հատուկ գործողության գոտի»՝ առանց պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կամ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի թույլտվության, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով խորհրդարանի ստորին պալատի աղբյուրները։

Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ արգելքը վերաբերում է ռուս խորհրդարանականների՝ զորամասեր այցելություններին և զինվորականների հետ հանդիպումներին։

Միաժամանակ ռուս պատգամավորներին թույլատրվել է մեկնել Ուկրաինայի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից վերահսկվող շրջաններ, հանդիպել չեզոք տարածքում գտնվող զինվորականների հետ և օգնություն փոխանցել նրանց։ 

Արգելքը մտցվել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված Շոյգուի նամակից հետո, հավելել է РБК-ի զրուցակիցը։