Ոստիկանությունը զբաղվում է «Հեղափոխության պահապաններ» խմբավորման հայտարարություններով

Ոստիկանությունը զբաղվում է «Հեղափոխության պահապաններ» խմբավորման հայտարարություններով

Երեկ «Հեղափոխության պահապաններ» խմբավորման ներկայացուցիչներից մեկը՝ Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր, որ 24 ժամվա ընթացքում լուծելու են «Ադեկվադ» միաբանության անդամների հարցերը։ Հայտարարության առիթը Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև երեկ տեղի ունեցած ծեծկռտուքն էր․

«24 ժամ չեք տևելու, 24 ժամը հերիք ա լինելու»,-ասաց խմբավորման անդամներից մեկը, մյուսն էլ հավելեց՝ «փորձեք, տեսեք ձեր գլխին ինչ ա գալիս»։

Ոստիկանության լրատավական վարչությունից մեզ տեղեկացրին, որ այժմ ուսումնասիրում են հայտարարությունները՝ ստուգելով դրանցում հանցակազմի առկայությունը։