Ռուս ռազմական լրագրողը մանրամասներ է հայտնել այսօրվա՝ Լավրով-Մնացականյան եւ Լավրով-Բայրամով հանդիպումից

Ռուս ռազմական լրագրողը մանրամասներ է հայտնել այսօրվա՝ Լավրով-Մնացականյան եւ Լավրով-Բայրամով հանդիպումից

Ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը իր տելեգրամյան էջում որոշ մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Սերգեյ Լավրովի ունեցած հանդիպումներից։ Ըստ նրա, ադրբեջանական կողմը ըստ էության շարունակել է պնդել, որ պատերազմը պետք է ավարտվի մինչեւ ադրբեջանական կողմի «հաղթական ավարտը», որով հօդս է ցնդեցվում Մոսկվայի բանակցային պլատֆորմը։ Ըստ Կոտենոկի, սա նոր բան չէ ադրբեջանական ռեժիմի էության բացահայտման մասով եւ եթե շատերի համար սա Բաքվի դիմակի պատռումն է, ապա անձամն իր համար՝ ոչ։ Նա նաեւ կանխատեսել է, որ հաջորդ մեկ երկու օրվա ընթացքում մարտերը կարող են թեժանալ, իսկ Փաշինյան-Ալիեւ տեսականորեն հնարավոր հանդիպման վրա խաչ է դրվում։